Քաղաքական Միջազգային Մշակույթ 

Քլինթոնն ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում Քանյե Ուեսթին պաշտոն կառաջարկի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի հնարավոր թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կարող է ռեփեր Քանյե Ուեսթին պաշտոն առաջարկել կառավարությունում:

«Դա կարող է լինել պատվիրակի կամ մեկ այլ պաշտոն՝ կախված նրա ընտրությունից»,- ասել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել էր 2020 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Նրա կինը՝ Քիմ Քարդաշյանն ասել է, որ իր համար անակնկալ է եղել այդ որոշումը, բայց Ուեսթը պնդում է իր մտադրությունների լրջության հարցում։

Նույն շարքից