Գիտություն Հայաստան Քաղաքականություն 

Ուրուգվայի Սենատի նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

analitik.am

 Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը:


 Սենատի նախագահ Դանիլո Աստորին շրջել է դեռևս հոկտեմբերին դռները բացած դպրոցում, ծանոթացել աշակերտների հետ: Դանիլո Աստորին, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ, ծանոթացել դպրոցից ստացած նրանց տպավորություններին: Սենատի նախագահը շրջել է դպրոցի ցուցասրահում, որտեղ ներկայացված են աշակերտների անհատական աշխատանքները, գրադարանում նաև մարզասրահում:

Նույն շարքից