Ամերիկացի երգչուհի Մադոննան, ինչպես գիտենք, հայտնի է կաթոլիկ եկեղեցու հանդեպ ունեցած իր թերահավատ վերաբերմունքով: Երգչուհին իր ելույթներով ու զգեստներով քանիցս սադրել է կրոնական հանրությանը, գրում է christiantoday-ը:
Եվ չնայած դրան` Մադոննան վստահ է, որ Հռոմի պապին դուր կգար այն ամենը, ինչը նա անում է բեմում։
Մադոննան վստահ է, որ եթե Պապն այցելի իր Rebel Heart Tour համերգին, կհիանա: «Իմ շոուն սիրո մասին է, իսկ Պապը սեր քարոզող մարդ է։ Մենք ընդհանուր շատ բաներ ունենք։ Կարծում եմ՝ նրան դուր կգա իմ շոուն»,- ասել է երգչուհին։