Հայաստան Քաղաքական Միջազգային 

Մոսկվան ռազմավարական շահ ունի հակամարտության լուծման մեջ. Թոմաս դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Politico.eu»-ում անդրադարձել է  հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության վերջին դեպքերին:

Նրա խոսքով, վաղաժամ է խոսել Ղարաբաղում 1990-ականներին սկզբների վիճակի վերադարձի և մեծամաշտաբ պատերազմի մասին:

Վաալը նկատում է, որ վերջին շրջանում Իլհամ Ալիևն Ադրբեջանը վերածել է ողջ Եվրոպայի ամենաավտորիտար երկրի և ուժեղացրել իր ռազմատենչ հռետորաբանությունը` «հրապարակայնորեն հայերին անվանելով «ֆաշիստներ» և «ահաբեկիչներ»»:

Ըստ նրա` Մոսկվան ռազմավարական շահ ունի հակամարտության լուծման մեջ, և ժամանակ առ ժամանակ պատասխանատու խաղաղարարի դեր է ստանձնում:

Նույն շարքից