Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հայտարարել է, որ կդադարեցնեն տպագիր տարբերակում հրապարակել լրիվ մերկ կանանց լուսանկարներ:
Այս մասին գրում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով The New York Times-ին:
Դիզայնի փոփոխությունից հետո Playboy-ը կշարունակի հրապարակել գայթակղիչ դիրքերով կանանց լուսանկարներ, բայց նրանք ամբողջությամբ մերկ չեն լինի: Ամսագիրը նոր տեսքով կներկայացվի 2016 թվականի մարտից: Ամսագրի ներկայացուցիչը նշում է, որ այն ավելի ժամանակակից կդառնա:
Playboy-ն ամսագիր է տղամարդկանց համար, լույս է տեսնում ԱՄՆ-ում 1953 թվականից: