Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 593 432 ներգաղթյալ և փախստական։ Այս մասին հայտնել է Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ամենից շատ ներգաղթյալների ու փախստականների՝ 453 912, ընդունել է Հունաստանը։
3103 մարդ զոհվել է ծովում՝ Եվրոպա հասնելու փորձի ժամանակ։