Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Սյունիքում պահածոների գործարան կբացվի, որտեղ կաշխատի 180 կին

analitik.am

Այսօր Սյունիք համայնքում կառուցվող պահածոների գործարան էր այցելել հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սյունքիֆուդ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սարմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործարանը համայնքի համար կարևոր նշանակություն ունի, որովհետև աշխատատեղ է ապահովելու շուրջ 180 կանանց համար:

«Արտադրելու ենք բանջարեղենի խորոված, մուրաբաներ, մրգային կոմպոտներ: Ունենալու ենք չրի արտադրամաս: Սա ազգաբնակչության համար լուրջ խթան կլինի: Մեզ մոտ կային տղամարդկանց համար աշխատատեղեր, իսկ նպատակը կանանց համար աշխատանք ստեղծելն էին»,- ասաց նա՝ հավելելով, որ գործարանը շահագործման կհանձնվի մարտ-ապրիլ ամիսներին:

Գործարանի շինարարությունը մեկնարկել է 2014թ.-ի նոյեմբերին: Ընդհանուր արժեքը կազմել է 700 միլիոն դրամ:

Նույն շարքից