Հայաստան Քաղաքական 

Էդուարդ Շարմազանովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը կմասնակցի նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը հանդիսանում է վերոհիշյալ հանձնաժողովների փոխնախագահ:

Հոկտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Նույն օրը նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ հայկական համայնքի հետ:

Նույն շարքից