Հայաստան Քաղաքական 

Պուտինը միշտ ճիշտ ա, հանձնարարությունները տալիս ա, ես էլ կատարում եմ. Արա Աբրահամյան

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասաց, որ իր ընտանիքի անդամները չեն ուզում, որ ինքը Հայաստանում քաղաքականության մեջ մտնի ու մասնակցի ընտրություններին:

«Ես ամեն ինչ ունեմ և շատ երջանիկ եմ, բայց  էդ երջանկությանը խանգարում ա իմ խիղճը, որ Աստված ինձ տվել ա ամեն ինչ, ու ինչո՞ւ ես դա չօգտագործեմ Հայաստանի զարգացման համար»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք նա ցանկանում է իշխանափոխություն, Աբրահամյանը պատասխանեց. «Իհարկե, չեմ ուզում իշխանափոխություն, ի՞նչ իշխանափոխություն, մենք գնում ենք ընտրությունների մասնակցենք` Սահմանադրության սահմաններում: Մենք պետք է խոսանք նրա մասին` ինչ ենք անելու, ում հետ ենք մենք անելու: Մենք չենք քննադատելու որևիցե մեկ կուսակցության կամ անձի»:

Այն հարցին, թե` վերջիվերջո, կասեք՞, թե «ինչ եք անելու և ում հետ եք անելու», պատասխանեց. «Դե, թույլ տվեք աշխատենք, էլի, որ տեսնենք` մենք ինչ ենք որոշում անենք: Պետք է ես զգամ, որ, այո, իմ ժամն է եկել, որ ես կարող եմ դա անել»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի «դաբրո»-ն և ի՞նչ հարաբերություններ ունի Պուտինի հետ, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, Պուտինն էլ մեր նախագահն է, ես պրիզիդիումի անդամ եմ: Ինքը հանձնարարություններ է տալիս, ես էլ կատարում եմ: Ես երեք անգամ եղել եմ իրա վստահված անձը»:

Նույն շարքից