Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը ընդգրկված չէ ԵՄ-ի գագաթաժողովի օրակարգում, որը Բրյուսելում անցկացվելու է հոկտեմբերի 15-16-ին։
Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է կառավարական աղբյուրը՝ հավելելով, որ բանակցությունները շարունակվելու են սովորական ռեժիմով, և որ Անկարայի կողմից նույնպես չկան տվյալ ընթացակարգն արագացնելու պահանջներ։
Նա ընդգծել է, թե իրենք ընդհանրապես չեն հասկանում, թե որն է Թուրքիայի ուզածը։ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրել է 1987 թվականին, սակայն այդ թեմայով բանակցությունները մեկնարկել են միայն 2005 թվականին։