Հասարակություն 

«Թուրքական հոսքի» վերաբերյալ Մոսկվայի ու Անկարայի միջև պայմանավորվածությունները կպահպանվեն. ՌԴ ԱԳՆ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում հայտարարել է, որ պահպանվում են «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ Մոսկվայի ու Անկարայի միջև պայմանավորվածությունները:

«Քաղաքական պայմանավորվածությունները պահպանվում են։ Նախագահ Էրդողանը, երբ սեպտեմբերի 23-ին գտնվում էր Մոսկվայում՝ կապված կենտրոնական մզկիթի բացման հետ և հանդիպել է նախագահ Պուտինի հետ, հաստատել է դա»,- ասել է նա։

Լավրովը հավելել է, որ մինչև Թուրքիայում ընտրությունների անցկացումը չկան լիազոր անձինք, որ ստորագրեն համապատասխան համաձայնագրեր. «Կսպասենք ընտրությունների ավարտին, երբ կձևավորվի կառավարություն, և լիազորները կստորագրեն պարտավորեցնող պայմանավորվածություններ»։

Նույն շարքից