Քաղաքական Միջազգային 

Քլինթոնն առաջարկում է Սիրիայում ստեղծել թռիչքազերծ գոտի

Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Սիրիայում պետք է ստեղծեն գոտի, որն արգելված կլինի ռազմական ավիացիայի թռիչքների համար։ Ելույթ ունենալով նախագահի թեկնածուների առաջին նախընտրական հեռուստադեբատներին՝ նախկին պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ նման քայլը կօգնի պաշտպանել Սիրիայի խաղաղ բնակիչներին և լծակ կստեղծի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Մենք պետք է ստեղծենք թռիչքազերծ գոտի, որպեսզի մարդիկ չփախչեն Սիրիայից, այլ մնան իրենց տեղերում»,- ասել է նա։

Նա խոսել է Սիրիայում ռուսական ռմբակոծությունների անթույլատրելիության մասին, քանի որ կարծում է, որ ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում սիրիական ընդդիմության, ոչ թե ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերին։

Նույն շարքից