Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը ժամանելու է Բաքու՝ դիտարկելու նոյեմբերի 1-ին Ադրբեջանում նշանակված խորհրդարանական ընտրությունների ընթացքը։
Այդ մասին հայտարարել է հենց ինքը՝ Չուրովը. «Մենք տարբեր առաքելությունների կազմում պատրաստվում ենք հետևել Ադրբեջանի ընտրությունների ընթացքին։ Դրանք մեր մոտակա պլաններն են։ Նոյեմբերի 1-ի ընտրությունների առանձնահատուկ կողմը լինելու է այն, որ ԵԱՀԿ-ի առաքելությունն այստեղ չի իրականացնի դիտարկում։
ԵԱՀԿ ղեկավարությունը որոշել է դիտորդական առաքելություն չուղարկել։ Այդ որոշումը ապօրինի է և չի համապատասխանում կառույցի փաստաթղթերին։ Ընտրությունների ընթացքին կհետևեն այլ առաքելություններ»։