Հայաստան Քաղաքական Միջազգային գլխավոր 

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել երկխոսությունը

Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ փոխզիջման հասնելու համար քաղաքական կամք դրսեւորել: Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դժբախտաբար, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդացվում է հակամարտության գոտում իրավիճակի սրացմամբ, զոհերի թվի մեծացմամբ, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում։ Մենք ելնում ենք նրանից, որ հետագա էսկալացումը պարզապես անթույլատրելի է։

Կողմերին կոչ ենք անում հրաժարվել ուժ կիրառելուց, ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է փոխզիջման հանգելու համար»,- ասելէ նա։

Զախարովայի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման մանրակրկիտ դիտարկվել է այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան այցերի ժամանակ:

«Այն նաև դարձել է Սերգեյ Լավրովի ու նրա օտար գործընկերների միջև ընթացիկ շփումների քննարկման առարկա։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ սերտ փոխգործակցությամբ»,- նշել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը։

Նույն շարքից