Հասարակություն գլխավոր 

Տավուշում ՊՆ մեքենան գլորվել է ձորը, պայմանագրային զինծառայող է մահացել

Տավուշի մարզում այսօր` հոկտեմբերի 14-ին, զինվորական մեքենա է գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեկ զինծառայող է մահացել է:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան մի քանի մետր գլորվել է ձորը, մահացել է մեքենայի ուղեւոր, 50- ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն շարքից