Հասարակություն 

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը անգիտակից վիճակում հայտնաբերվել է հասարակաց տանը

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Լամար Օդոմը, ծանր վիճակում հիվանդանոցում է: Թե ինչ է տեղի ունեցել սպորտսմենի հետ՝ առայժմ պարզված չէ, բայց հայտնի է, որ Օդոմը հայտնաբերվել է անգիտակից վիճակում Նևադա նահանգի հասարակաց տներից մեկում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:

Պարզվել է՝ Լամարը մի քանի օր է անցկացրել Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող Քրիստալ քաղաքի Bunny Love Ranch հաստատությունում: Հաստատության տերն ասել է. «Մենք նրան վերցրել ենք Վեգասի նրա տնից, նա հրաշալի տրամադրություն ուներ և հիանալի ժամանակ էր անցկացնում աղջիկների հետ»:

Bunny Love Ranch-ի տերը նաև պատմել է, որ իր հաճախորդը չափազանց շատ ալկոհոլ չի ընդունել: Օդոմը լույս երեքշաբթի գիշերն անցկացրել է աղջիկներից մեկի հետ, որը գնացել է առավոտյան ժամը 6-ին մոտ, երբ բասկետբոլիստը դեռ գիտակից է եղել: Երեքշաբթի մոտ ժամը 3-ին 2 ուրիշ աղջիկներ Լամարին արդեն անգիտակից են գտել:

Մամուլին հաջողվել է պարզել, որ այդ հաստատությունում եղած ժամանակ սպորտսմենը վիագրա է ընդունել: Իսկ արգելված դեղամիջոցներ, ԶԼՄ-ների տեղեկություններով, նրա համարում չեն հայտնաբերվել:

Հիմա Օդոմը Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում է: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա շնչում է թոքերի արհեստական օդափոխանակության սարքի օգնությամբ, գիտակցության չի եկել:

Նույն շարքից