Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ է ուղարկել, որն արգելում է Աստվածաշնչի, Ղուրանի, Թանահի և Գանջուրի բովանդակությունն ու դրանցից մեջբերումները ծայրահեղական նյութեր ճանաչել:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Հարավային Սախալինի դատարանը Ղուրանի սուրաների գիրքը ծայրահեղական էր ճանաչել:
Դրանից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել էր «անձամբ պատասխանատվության կանչել» Հարավային Սախալինի դատավոր Նատալյա Պերչենկոյին: