Բժիշկ Չարլզ Ռունելզը, ով հանրաճանաչ է դարձել իր հայտնի հաճախորդուհու` Քիմ Քարդաշյանի շնորհիվ, առաջարկել է կրծքի մեծացման նոր մեթոդ` պլազմայի միջոցով, հաղորդում է Korrespondent.net-ը:
Ռունելզն իր այցելուներին ներարկում է իրենց իսկ սեփական արյունը: Հայտնի մաշկաբան-կոսմետոլոգն իր մեթոդն անվանել է vampire breast lift:
Բժիշկը վստահեցնում է, որ ներարկումից հետո կրծքի չափսերը մեծանում են: Տվյալ մեթոդը ժամանակակից բժշկության մեջ հայտնի է PRP թերապիա անվամբ:
Ամբողջ գործընթացը տևում է 15 րոպե, իսկ արդյունքը երևում է 2-3 օրվա ընթացքում: