Մշակույթ Հասարակություն 

Conan O’Brien-ը կդառնա առաջինը, ով երբևէ հաղորդում է պատրաստել Հայաստանում. Time

Փետրվարին  Conan O’Brien-ը դարձավ առաջին ամերիկացի հաղորդավարը վերջին 50 տարիների ընթացքում, ով տեսանյութ պատրաստեց Կուբայում: 2015 թվականի նոյեմբերին նա կդառնա առաջինը, ով երբևէ հաղորդում է պատրաստել Հայաստանում:

 Ամերիկյան հայտնի Conan գիշերային հեռուստաշոուի հեղինակը՝ նույն ինքը Քոնան Օ’Բրայնը-ը, իր հայազգի օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ Հայաստանում է: Նրանք Հայաստանի մասին հաղորդում են նկարահանում, որը եթեր կհեռարձակվի սույն թվականի նոյեմբերի 10-ին, գրում է Time-ը:

 Հայաստան ժամանած Քոնան Օ’Բրայնը ֆեյսբուքյան էջում կես կատակ կես լուրջ գրել է. «Կարծում եմ յուրաքանչյուր տնօրենի պարտականությունն է օգնականի հետ այցելել իր հայրենի երկիրը: Օգնականիս՝ Սոնային իր հայրենիք բերեցի: Կամ պետք է նման բան անեի, կամ՝ աշխատավարձը բարձրացնեի: Ահա թե ինչու հույս ունեմ, որ մյուս անգամ օգնական ընտրելիս նա արմատներով կլինի Տոսկանայի 5 աստղայի հանգստյան տնից»:

Նույն շարքից