Հասարակություն 

Նյու Յորքում «Կյանքի խոսք» եկեղեցու անդամները սպանել են 19-ամյա տղային՝ մեղքերի խոստովանություն չկատարելու պատճառով

Ամերիկյան «Կյանքի խոսք» աղանդավոական կազմակերպությունում երկու պատանու են ծեծի ենթարկել: Նրանց բնռությամբ ստիպել են մեղքերի խոստովանություն կատարել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ հոկտեմբերի 11-ին, Նյու Յորք նահանգում: Բռնության են ենթարկվել 19-ամյա Լուկաս Լեոնարդը և նրա 17-ամյա եղբայր Քրիստոֆերը:

«Մի քանի ժամ շարունակ տղաների նկատմամբ բռնություն է կիրառվել, այն հույսով, որ տղաներից յուրաքանչյուրը կխոստովանի իր մեղքը և ներում կխնդրի», — հայտնել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ինսերան:

Պատանիները հարվածներ են ստացել փորի, սեռական օրգանների և իրանի հատվածներում: Բռնությանը մասնակցել են կրոնական կազմակերպության 4 անդամներ, ինչպես նաև տղաների ծնողները և ավագ քույրը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, այն բանից հետո, երբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, բարեկամները հիվանդանոց են տեղափոխել ավագ որդուն: Արդյունքում, ստացված մարմնական վնասցվածքներից տղան մահացել է:  Կրտսեր որդուն գտել են աղանդավորական կառույցի երկրորդ հարկում՝ ծանր վնասվածքներով և տարել են հիվանդանոց

Տղաների ծնողները ձերբակալված են՝ սպանության մեղադրանքով, իսկ մյուս 4 անձինք՝ բռնություն կիրառելու:

Նույն շարքից