Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Աստանայում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստ:
Նիստի ընթացքում քննարկվելու է 22 հարց, որոնք վերաբերելու են ԱՊՀ անդամ երկրների գործունեության հիմնական ուղղություններին:
Արտգործնախարարները կքննարկեն բազմապլանային համագործակցության հետագա զարգացման խնդիրներն ու ԱՊՀ շրջանակում արտաքին քաղաքական կոորդինացիայի խորացման հարցերը:
Նիստի ժամանակ կքննարկվեն նաև բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման ոլորտում համագործակցության խորացման հարցեր:
Նիստի արդյունքում հավանության արժանացած փաստաթղթերը կներկայացվեն ԱՊՀ կառավարությունների ու պետությունների ղեկավարների խորհրդին: