ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապակառուցողական է համարել ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ Սիրիայի հարցի շուրջ երկխոսության նպատակով Մեդվեդևի պատվիրակությանը չընդունելու հանգամանքը, սակայն հայտարարել է, որ Մոսվան կրկին բաց է երկխոսության համար:
«Այդքան էլ չեմ հասկանում, ինչպես են ամերիկացի գործընկերները քննադատում Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, եթե հրաժարվում են կարևորագույն հարցի շուրջ ուղիղ երկխոսությունից, ինչպիսին է քաղաքական կարգավորումը: Կարծում եմ, որ այդ դիրքորոշումը ապակառուցողական է»,- հայտարարել է Պուտինը:
«Ամերիկյան կողմի թուլության հիմքում, ամենայն հավանականությամբ, ընկած է ինչ-որ հարցերի շուրջ օրակարգերի բացակայությունը: Բայց, այնուամենայնիվ, մենք բաց ենք թողնւմ դռները և ակնկալում ենք երկխոսություն»,- ասել է ՌԴ նախագահը: