Միջազգային Քաղաքական 

Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը արցունքաբեր գազ է կիրառել

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր «Դաշինք հանուն Կոսովոյի ապագայի» կուսակցության ներկայացուցիչ Դոնիկա Կադա Բույուփին արցունքաբեր գազ է կիրառել նիստերի դահլիճում:

Ինչպես հաղորդվում է, միջադեպից անմիջապես հետո տարհանում է սկսվել: Տուժածների մասին չի հաղորդվում:

Ընդդիմության բողոքները կապված են իշխանությունների կողմից Սերբիայի հետ հարաբերությունների ջերմացման ուղղված պայմանավորվածությունների հետ:

Նույն շարքից