Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը հավանություն է տվել հայաստանի և իսպանիայի միջև համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ի իր նիստում, համաձայնություն է տվել ՀՀ և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կնպաստի կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը:

Նախատեսվում է հայ-իսպանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծում: Երկու երկրների միջեւ համագործակցությունը կվերաբերի զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, տրանսպորտի և տարանցման, տեղեկատվության, տարածաշրջանային զարգացման, գյուղատնտեսության ու բնության պահպանության ոլորտներին:

Նույն շարքից