Քաղաքական Միջազգային 

Մոսկվան պետք է հարգի Թուրքիայի և ՌԴ-ի գործընկերությունը. Դավութօղլու

Ռուսաստանը Թուրքիայի գործընկերն է, սակայն Մոսկվան պետք է հարգի այդ գործընկերությունը, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

«Թուրքիայի վարչապետի խոսքով՝ երկրի օդային տարածքի խախտումները Ռուսաստանի օդուժի կողմից ցույց են տվել, որ Մոսկվան չի գնահատում այդ գործընկերությունը»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Դավութօղլուն իր խոսքում հույս է հայտնել, որ նման միջադեպերն այլևս չեն կրկնվի։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկություն էր տարածել՝ հայտնելով, որ ռուսական երկու ինքնաթիռներ, որոնք ռազմական գործողություն էին իրականացնում Սիրիայում, տարբեր ժամանակահատվածներում խախտել են Թուրքիայի օդային տարածքը։

Նույն շարքից