Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է Սիրիայի տարածքում համագործակցել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարող բոլոր կառուցողական ուժերի հետ: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:
«Ռուսաստանը փոխգործակցում է բոլոր իր գործընկերների հետ` միջազգային իրավունքի սկզբունքներին խստորեն հետևելով: Եվ մենք երբևէ չենք հերքել, որ Ռուսաստանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիային: Մենք այնտեղ (Սիրիա) ենք սիրիական կառավարության հրավերի համաձայն և պատրաստ ենք համագործակցել բոլոր կառուցողական ուժերի հետ, որոնք պատրաստ են համատեղ ուժերով պայքարել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: