2016-ին հունվարի 1-ից Ուկրաինան երկու տարի ժամկետով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ կդառնա։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր` հոկտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քվեարկության ընթացքում։
2016-2017-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ուկրաինայի անդամության օգտին «կողմ» է քվեարկել 177 երկիր, 14-ը ձեռնպահ են մնացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Քվեարկության մասնակցել է համաշխարհային կազմակերպության անդամ 193 երկիր։