Հասարակություն 

Գալուստ Սահակյանը դրական է գնահատում Ռուսաստանի հայերի միության նախագահի մուտքը հայաստանյան քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դրական է գնահատում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը քաղաքականություն, ով հիշեցնենք պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ սեփական նորաստեղծ կուսակցությամբ կամ մեկ այլ քաղաքական ուժի միջոցով:

«Ինչ վատ է որ… Քաղաքական ինչքան թիմեր լինեն, վերլուծականներ, ինչքան պայքար լինի, կարծում եմ, դա բարեփոխումների առումով լավ կլինի, հստակ դիրքորոշումներ կլինեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, թե ցանկացած անձ, ով Հայաստանի քաղաքացի է, կարող է մասնակցել ընտրություններին:

Դիտարկմանը, թե Աբրահամյանը հինգ տարի չի բնակվել Հայաստանում, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Ցանկացած հայ օտարերկյա չէ: Չգիտեմ, եթե Հայաստանի քաղաքացի չի, օրենքը թույլ չի տա»:

 

Նույն շարքից