Մոսկվայի Տեմիրյազովյան մինչեւ հոկտեմբերի 29-ը հետաձգել է պատվի, արժանապատվության եւ գործնական վարկանիշի պաշտպանության մասին ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայցի դիտարկումը:
Ժիրինովսկին հայց է ներկայացրել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի եւ «Ամբողջ աշխարհը հրատարակչություն» ՍՊԸ-ի դեմ: Նա պահանջում է հերքել վկայությունները, որոնք Գորբաչովը շարադրել է իր «Կրեմլից հետո» գրքում, ինչպես նաեւ նրանից 1 մլն ռուբլի բռնագանձել՝ որպես բարոյակա վնասի փոխհատուցում:
Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ իր գրքում պատմական որոշ իրադարձություններ մեկնաբանելիս Գորբաչովը վիրավորական եւ իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ է թույլ տվել: Նա, մասնավորապես, գրել է, որ 1993 թվականի Դումայի ընտրությունների ժամանակ Ժիրինովսկու կուսակցությունը ծայրահեղական կարգախոսներ է առաջադրել: Բացի այդ, գրքում նկարագրվում է 1996 թվականին ընտրողների հետ հանդիպման ժամանակ Գորբաչովի վրա հարձակման տեսարանը եւ նշվում, որ ՌԼԴԿ-ն մասնակից է միջադեպին:
Հայցը պետք է դիտարկվեր հոկտեմբերի 15-ին, սակայն պատասխանող կողմը խնդրել է հետաձգել նիստը, քանի որ հիվանդության պատճառով չի կարող անձամբ ներկայանալ դատարան: