Քաղաքական Միջազգային 

Քադիրովը առաջարկել է ՌԴ-ում ահաբեկիչների համար մահապատիժ կիրառել

ՌԴ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը առաջարկել է Ռուսաստանում  ահաբեկիչների համար մահապատիժ կիրառել:

«Պետք է անպայման մտցնել մահապատիժ: Որքան արագ նրանք հեռանան այս կյանքից, այնքան արագ մեզ մոտ կարգուկանոն կհաստատվի»,-հայտարարել է Քադիրովը:

«Հիմա կասեն, որ Քադիրովը դեմ է մահմեդականներին: Նրանք մահմեդական չեն, մարգարեն ասում է, որ նրանք մահմեդական չեն: Ես անկեղծ մահմեդական հավատացյալ եմ»,-հայտարարել է Չեչնիայի ղեկավարը:

Նույն շարքից