Այսօր Երեւանում մեկնարկեց ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստը` «Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության ուժեղացումը» թեմայով:
Նիստին ներկա են ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները:
Նիստի արդյունքում կհաստատվի ցուցահանդեսների շարքը, որոնք անցկացվելու են 2016 թվականին՝ ԱՊՀ անդամ-պետությունների առեւտրա-արդյունաբերական պալատների խեղավարների խորհրդի գլխավորությամբ:
ԱՊՀ երկրների արդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին: