Շվեդիայի թագավորական ընտանիքը պատրաստվում է համալրվել նոր անդամով, այս մասին հայտնել են թագաժառանգ արքայազն Կառլ Ֆիլիպն ու նրա կին՝ Սոֆիա Հելքվիստը:
Նրանց խոսքով՝ առաջնեկը լույս աշխարհ կգա 2016թ. ապրիլին։
Հիշեցնենք, որ Կառլ Ֆիլիպի և Սոֆիա Հելքվիստի հարսանեկան արարողությունը կայացել է ամռան սկզբին` մայրաքաղաք Ստոկհոլմում։

