BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը լքել է Բրյուսելում անցկացվող ԵՄ ղեկավարների գագաթաժողովը բուլղարա-թուրքական սահմանին փախստականների ու սահմանապահների բախումների մասին հաղորդագրություններից հետո:
Սահմանապահները փորձել են կասեցնել անօրինական ներգաղթյալներին, որոնք ցանկանում էին Թուրքիայից ներթափանցել Բուլղարիա:
Ամբոխը բաղկացած է եղել Աֆղանստանից ժամանած մոտ 50 զինված ու ագրեսիվ փախստականներից, ովքեր հրաժարվել են ենթարկվել սահմանապահների ցուցումներին:
Ինչպես փոխանցում է աղբյուրը՝ բախումների հետևանքով 1 աֆղանցի հրազենային վնասվածք է ստացել ու հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Բուլղարիան խստացրել է օրենքները անօրինական ներգաղթյալների տեղափոխմամբ զբաղվողների նկատմամբ: