Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԻՊ ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում է ԱՊՀ-ի 5-7 հազար քաղաքացի:
«Մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ, որպեսզի այսօր Սիրիայում ստացած փորձը հետագայում կիրառեն մեզ մոտ՝ ՌԴ-ում»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ ՌԴ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը հայտնել էր, որ Սիրիայում ահաբեկիչների շարքերում ներկայումս կռվում է Ռուսաստանի շուրջ 2,5 հազար քաղաքացի: