Ինչպես արդեն հայտնել էինք Քարդաշյան-Ջեներ ընտանիքում մեծ դժբախտություն է տեղի ունեցել: Օրեր առաջ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը` Լամար Օդոմը, անգիտակից վիճակում հայտանբերվել էր Լաս Վեգասի հասարակաց տներից մեկում: Այժմ ամբողջ ընտանիքը չափազանց մտահոգված է տեղի ունեցածի պատճառով և մեծ ջանքեր և ժամանակ է ծախսում` Լամարին խնամելու և նրա առողջության համար աղոթելով, հայտնում է Spletnik.ru.-ն:
Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամներն անգամ որոշել են ժամանակավորապես հրաժարվել իրենց կայքերի հետ կապված աշխատանքից, որպեսզի մշտապես Լամարի կողքին գտնվեն:
«Որպես ընտանիք` մենք որոշում ենք կայացրել դադարեցնել մեր բոլոր հավելվածների կոնտենտով համալրումը, քանի դեռ շարունակում ենք աջակցել և աղոթել Լամարի համար: Շնորհակալություն այս դժվարին ժամանակներում ձեր բարության և ըմբռնման համար», - համապատասխան գրառում հայտնվել է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամների բոլոր կայքերում և սոցիալական ցանցերում:
