Ուկրաինայի Օդեսայի շրջանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր շրջանում արդար ընտրություններ ապահովելու համար իրավապահների հատուկ ստորաբաժանում է ստեղծվելու:
«Գազետա»-ն մանրամասնում է, որ հոկտեմբերի 25-ին այնտեղ ընտրություններ են սպասվում: Սաակաշվիլին ասել է, որ այդ «սպեցնազ»-ը շատ լավն է, Ուկրաինայում ուրիշ ոչ մի տեղ նման բան չկա:
Սաակաշվիլին խոստացել է, որ այս ուժերի միջոցով, որոնք արձագանքելու են անգամ ամենաչնչին խախտմանը, առաջին անգամ Օդեսայում արդար ընտրություններ են անցկացվելու: Նա շեշտել է, որ Օդեսայում ընտրությունները միշտ էլ կեղծվել են, և բոլորը իմացել են դրա մասին: