Չինացի հայտնի կինոաստղ Անջելա Բեյբին իր գեղեցիկ արտաքինի պատճառով հայտնվել է դատարանում, գրում է Spletnik-ը:
Չինական կլինիկաներից մեկը որոշել է դատի տալ դերասանուհուն, քանի որ կլինիկայի աշխատակիցները կարծում են՝ Անջելայի արտաքին գեղեցկությունը պլաստիկ վիրահատությունների արդյունքն է։
Այս մեղադրանքներին դերասանուհին պատասխանել էր, որ պատրաստ է հետազոտություն անցնել ու ապացուցել, որ իր գեղեցկությունը բնական է։ Մի քանի բժիշկների, իրավաբանների և լրագրողների ներկայությամբ անցկացված հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ Բեյբիի արտաքինը պլաստիկ վիրահատությունների չի ենթարկվել։
Բեյբիի ամուսին Խուան Սյաոմինը հայտարարել է, որ իր կինը մշտապես կատարյալ տեսք չունի: Նա նաև հավաստիացրել է, որ իր կինը պլաստիկ վիրահատությունների չի դիմել։

