Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Տղամարդու հետ կյանքը երջանիկ դարձնելու մի քանի կանոններ

analitik.am

Տղամարդու հետ կյանքը երջանիկ դարձնելու համար հոգեբանները մի քանի կանոններ են առաջարկում:

Պետք է տղամարդուն չխանգարել ստեղծել կարիերա: Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է, որպեսզի կինն աջակցի իրեն, այլ ոչ թե անընդհատ տրտնջա:

Պետք չէ ձանձրացնել տղամարդուն պահանջներով: Եթե տղամարդն ուշ է տուն եկել, կարիք չկա սկանդալ սարքել: Պետք է ընթրիքը տաքացնել, գրկել և ջերմ բառեր շշնջալ:

Եթե չկա վստահություն, ապա ավելի լավ է խզել հարաբերություները: Եթե կինը չի վստահում զուգընկերոջը, ապա նման հարաբերությունները երկար չեն տևում:

Պետք չէ քննադատել և սովորեցնել զուգընկերոջը: Տղամարդը սիրում է, երբ իրեն գովաբանում են, դրական գնահատական են տալիս, սակայն տանել չի կարողանում, երբ քննադատում են:

Նույն շարքից