Գերմանացի որսորդը սպանել է Զիմբաբվեյի ազգային պարկում ապրող փղին. նման մեծության փիղ սպանվել է 30 առաջ: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Այգու աշխատակիցների խոսքերով՝ գերմանացին, որի անունը չի նշվում, կրակել է 60-ամյա փղին: Որսի թույլտվության և կենդանուն սպանելու համար նա վճարել է 60 հազար դոլար:
Zimbabwe Conservation Task Force կենդանիների պաշտպանության պետական կազմակերպությունից տեղեկացրել են, որ փղի ժանիքները կշռել են 55 կգ:
Որսի ընթացքում, որը տևել է 21 օր, գերմանացուն օգնել է տեղացի որսորդը. «Ես գիտեմ ինչ կասեն «կանաչները», սակայն սա օրինական որս է եղել»: