Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Ովքե՞ր են Հայաստանում ստանում ամենաբարձր աշխատավարձը

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստանում են ֆինանսական և ապահովագրական ոլորտի մասնագետները, որոնց միջին աշխատավարձը կազմում է 418,71 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Աշխատավարձի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտն է, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 359,8 հազար ՀՀ դրամ: Ըստ ԱՎԾ-ի՝ ՏՏ և կապի ոլորտում միջին աշխատավարձը ավելի քան 1.5 անգամ բարձր է, քան հանրապետությունում միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը:

Երրորդ տեղում գտնվում է հանքարդյունաբերության ոլորտը՝ 350 հազար դրամ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով:

Նույն շարքից