Նախորդ ինն ամիսների տվյալներով՝ Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է մոտ 7 տոկոսով, 949 դեպքով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության օպերատիվ խորհրդակցության ժամանակ իր հաշվետու զեկույցում հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ այս ամիսների ընթացքում հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ Հունան Պողոսյանի, 5 դեպքով նվազել են առանձնակի ծանր, իսկ՝ 240-ով ծանր հանցագործությունների դեպքերը:
Նշենք, որ այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:
Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին: