Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Լենինի դիմանկարն աճուրդում վաճառվել է 4,7 մլն դոլարով

Վլադիմիր Լենինի դիմանկարը, արված ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլոմի կողմից, Sotheby's աճուրդում վաճառվել է 4,7 մլն դոլարով: Այս մասի գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Artnet-ին: Մինչ աճուրդը նկարչի աշխատանքը գնահատել են 3,8-4,5 մլն դոլար:

Փոփ-արտ նկարի համար հիմք է ծառայել 1897 թվականի լուսանկարը, որը պահպանվում է Մոսկվայի Լենինի թանգարանում:

Նկարչի մյուս ստեղծագործությունները աճուրդում ավելի քիչ են գնահատվել: Օրինակ Ժակլին Քենեդու դիմանկարը վաճառվել է մեկ միլինո դոլարով, իսկ Մերլին Մոնրոյի նկարը՝ 2,3 մլն դոլարով:

Նույն շարքից