Քաղաքական Միջազգային 

Բեռլուսկոնին վերադառնում է ակտիվ քաղաքական գործունեության

Իտալիայի նախկին վարչապետ, 79-ամյա քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին իր ղեկավարած «Առաջ, Իտալիա» կուսակցության շրջանային ղեկավարների առջև ելույթ ունենալիս հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքական գործունեության, գրում է segodnya.ua-ն:

Մասնավորապես` Բեռլուսկոնին հայտարարել է, որ «Առաջ, Իտալիա»-ն պետք է ստանա ընտրողների 51 տոկոսի աջակցությունը և դառնա Իտալիայի առաջին կուսակցությունը:

Նախկին վարչապետը հիշեցրել է արդարադատության հետ ունեցած իր խնդիրների մասին` բոլոր գործընթացները, որտեղ ինքը մեղադրվում էր, անվանելով «քաղաքական»:

Նույն շարքից