fullpicture.ru-ը գրում է, որ Բրայանը և Ստեֆանին որոշեցին ամուսնանալ Սան Դիեգոյի գեղեցիկ հյուրանոցներից մեկում, որը նաև գոլֆի դաշտ ունի:
Նորապսակները հարսանեկան ամենասովորական արարողությունն էին պլանավորել անցկացնել, հյուրերն էլ նախապես արդեն հրավիրված էին. թվում էր` ոչինչ այլևս նրանց չէր կարող զարմացնել, բայց...
Հարսանիքին անկոչ հյուրի պես անսպասելիորեն հայտնվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Հյուրերը նկատել էին գոլֆի դաշտում ԱՄՆ նախագահին խաղալիս: Նրանք որոշեցին սպասել այնքան, մինչև նախագահը կմոտենա և հերթով ձեռք կսեղմի հանդիսականներին: Նորապսակները հայտնել են, որ նման անակնկալի մասին անգամ չէին էլ կարող երազել:











