Հասարակություն 

Քաղաքացին զգուշացրել է ոստիկանությանը, որ լիցքավորված ատրճանակ է թողնում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ոստիկանության վետերանների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի հետնամասի էլեկտրական սնուցման կայանի մոտ ատրճանակ է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BLOW» տիպի 9 մմ տ/չ ակոսափող ատրճանակ` լիցքավորված 9 մմ տ/չ 2 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից