Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Լինդսի Լոհանը հայտարարել է, որ հնարավոր է՝ 2020թ. իր թեկնածությունը ներկայացնի ԱՄՆ նախագահի ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նա շնորհակալություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին ոգեշնչման համար: Ռեփերի հետ իր լուսանկարի մեկնաբանության մեջ դերասանուհին գրել է, որ նախագահի պաշտոնին ընդառաջ առաջին քայլը կլինի աշխարհի բոլոր տառապող երեխաներին օգնելը:
Նա նշել է, որ Բրիտանիայի թագուհի Ելիզավետան, հրավիրելով իր մոտ, կարող է իրեն խորհուրդ տալ՝ ինչպես դա անել: