Lonely Planet պարբերականի թղթակից Օլիվեր Սմիթը վերջերս ժամանել է Հայաստան, այցելել տեղի տեսարժան վայրերից մի քանիսը։ Պարբերականը որոշել է անդրադառնալ գեղեցիկ բնապատկերներով հարուստ Հայաստանին։
Օլիվեր Սմիթի Twitter–յան էջից տեղեկանում ենք, որ նա եղել է Երևանում, այցելել Խոր Վիրապի և Նորավանքի եկեղեցիներ, փորձել հայկական տնական օղին ու գինին: Այդ ամենը նրան հիացմունք են պատճառել:
«Բիբլիական անձրևներ են Խոր Վիրապում. ասում են, մոտակայքում Նոյի տապանն է կանգ առել»,- Twitter-ում գրել է Օլիվերը։




