Աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության հարցերով նախարար Էլդար Մահմուդովը:
Ադրբեջանական Haqqin.az-ի տեղեկացմամբ` համապատասխան տեղեկություն է հրապարակված Ադրբեջանի նախագահ Ալիևի պաշտոնական կայքում: Ըստ այդմ` Ալիևը ստորագրել է Մահմուդովի հեռացման հրամանը:
Նշվում է նաև, որ այդ ազատումը իրականացված է Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 5-րդ կետով առաջնորդվելով, այն է` այդ երկրի նախագահի ունեցած լիազորությունների շրջանակում: