Ինչպես արդեն հայտնել էինք, Քլեո Քարդաշյանի ամուսինը`35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը, մի քանի օր գտնվել է կոմայի մեջ այն բանից հետո, երբ անգիտակից վիճակում նրան Նեւադայի անառականոցից տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց:
Անառականոցում նա 75 հազար դոլար էր ծախսել:
Լամարի կոմայի մեջ գտնվելու ընթացքում ամբողջ ժամանակ նրա կողքին է եղել կինը՝ Քլոե Քարդաշյանը:
Լավ նորություն ստացվել նախորդ գիշեր. Լամարը գիտակցության է եկել:
uk.eonline.com-ը գրում է, որ Լամարն արդեն խոսել է Քլոեի հետ: Նա ընդամենն ասել է. «Բարև, փոքրիկս» և ցույց տվել բութ մատը: