ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, ցուցադրել է Պլուտոն գաճաճ մոլորակի կենտրոնական հատվածի առեղծվածային «փոսերը», փոխանցում է lenta.ru-ն:
Համապատասխան լուսանկարն արել է New Horizons տիեզերական սարքը, որը կադրը ֆիքսել է Պլուտոնին մոտ գտնվելու ժամանակ։
Փոսերն ունեն մինչև 250մ տրամագիծ և տասնյակ մետրերի հասնող խորություն։ Ըստ մասնագետների՝ փոսերն ու խորացումները գոյացել են ազոտի արտամակարդման արդյունքում։
